|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ֆրանսիան հնարավոր է պատժամիջոցներ սահմանի Սաուդյան Արաբիայի նկատմամբ, եթե ապացուցվի, որ Էր Ռիադն է պատասխանատու սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի մահվան համար: Այդ մասին ասել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն. հայտնում է РИА Новости-ն:
«Քանի դեռ փաստերը չեն պարզվել, և քանի դեռ դրանք չեն հաստատվել մեր հետախուզական ծառայությունների կողմից, մենք կլռենք մեր որոշումների մասին»,- նշել է նա:
Հավելենք, որ հնարավոր պատժամիջոցների մասին այսօր խոսել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: