|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից անչափահասին խոշտանգելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:
Ըստ անչափահասի կողմից տրված հաղորդման` 2018-ի հոկտեմբերի 17-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղամասերից մեկում տեղի ունեցած կռվից հետո ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները նրան ծեծի ենթարկելով և հայհոյանքներ տալով` բերման են ենթարկել ոստիկանության նշված բաժին, որտեղ շարունակել են վերջինիս նկատմամբ բռնություն գործադրել:
Կատարվում է նախաքննություն: