|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում` շենքի բակում կանգնած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 51-ամյա Հայկարամ Գրիգորյանի դին:
Նախնական վարկածով՝ քաղաքացին սպանվել է «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված 5-6 կրակոցներից:
Yerkir.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով: Ձեռնարկվում են օպերատիվ-քննչական միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ: