Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Արմավիրի մարզպետի խորհրդական, 52-ամյա Մանուկ Սիմոնյանի սպանության դեպքի առթին ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ Մանուկ Սիմոնյանի դին հայտնաբերվել է այսօր Արմավիր-Դալարիկ ավտոճանապահի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորում: Նրա դին հայտնաբերվել է ամբողջովին երկաթե լարերով կապված, բերանքսիվայր, գլխի վրա էլ կար հսկայական քար և դին գտնվում էր կիսանեխած վիճակում, ինչն էլ հիմք է տալիս դատաբժշկին հայտնելու, որ նրան սպանել են օրեր առաջ:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական, 52-ամյա Մանուկ Սիմոնյանը հուլիսի 23-ից որոնվում է, որպես անհետ կորած: