|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Եվրամիության դատախազությունում աշխատելու առաջարկ է ստացել և մտադիր է այն ընդունել: Այս մասին նա հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Կոստանյանը նշեց, որ մի քանի անգամ տարբեր միջազգային կազմակերպություններում աշխատելու առաջարկություն է ստացել: «Այս փուլում այդ առաջարկն ուժի մեջ է: Եվ ես ամենաուշը մինչ դեկտեմբերի 15-20-ը պետք է իմ վերջնական դիրքորոշումը հայտնեմ: Եվրամիության դատախազությունում աշխատանքի անցնելու առաջարկ է դա: Բայց դատախազության կազմավորման աշխատանքները լինելու են մյուս տարվանից: Եվ որպեսզի դրան մասնակից լինես, պետք է առնվազն Եվրոպայի խորհրդում գլխավոր դատախազների միջազգային ասոցիացիայում ներգրավված լինես: Եվ այս առաջարկությունն իմ կողմից ընդունվել է»,-ասաց Կոստանյանը:
Նա նշեց նաև, որ ներքաղաքական դաշտում իր դիրքորոշումը դրա հետ կապ չունի: