|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Հայ Յեղափոխական Դաշնակցությանն ու ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը ներկայացնող պատվիրակությունը սեպտեմբերի 26-ին հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու համար Նյու Յորք ժամանած` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ըստ Asbarez-ի`մոտ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ խորհրդակցություններ են եղել Հայաստան-Սփյուռք, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանում վերջին իրադարձությունների մասին:
ՀՅԴ-ի և Հայ Դատի ներկայացուցիչների պատվիրակությունը գլխավորել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Խաչիկ Մուրադյանը, իսկ պատվիրակության կազմում է եղել ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի համաատենապետներ Քարմեն Օհանյանն ու Ավետիք Իզմիրլյանը, ՀՅԴ Արևելյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ատենապետ Ջորջ Աղճայանը և կոմիետի անդամներ Անդրանիկ Գասպարյանը, Հայկ Օշականն ու Ժանո Ավետիսյանը, ինչպես նաև ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի հանձանխմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: