|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ֆրանսիայի Նանտեր քաղաքի դատարանը պահանջել է, որպեսզի «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը հոգեբուժական փորձաքննություն անցնի` կապված ԻՊ-ի մահապատիժների մասին լուսանկարներ հրապարակելու գործի հետ. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ այդ հրապարակումները տեղ են գտել քաղաքական գործչի «Թվիթեր»-ում 2015-ի դեկտեմբերի 16-ին, լուսանկարներում պատկերված են եղել ԻՊ-ի վայրագությունները, այդ թվում` ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլի մահապատիժը:
Լե Պենի դեմ այդ առթիվ գործ է հարուցված: