|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արարատի մարզի բնակչուհին մեղադրվում է սուտ մատնություն կատարելու մեջ: Yerkir.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ կինը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն: Մասնավորապես` հաղորդում է տվել ոստիկանության բաժին այն մասին, թե իբր Երևան քաղաքի մի բնակիչ իրեն վերաբերող ինտիմ լուսանկարները հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել և ստացել է ոսկյա զարդեր:
Նախաքննությամբ պարզվել է, որ կնոջ ասածները չեն համապատսխանութմ իրականությանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշյալ գործն արդեն ուղարկվել է դատարան: