|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ դպրոցներում ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։
Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։
Ըստ նախնական գնահատականի գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չմատնվել խուճապի՝ նկատի ունենալով նաև, որ նման դրսևորումները կարող են կրկնվել:
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: