|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Կառավարության նիստից հետո ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Իր հրաժարականի հետ կապված լուրերը նա համարեց կեղծ, նաև անդրադարձավ թատրոնի և կինոյի ինստիտուտում ուսանողների` երեկվա դասադուլին:
Նշենք, որ ուսանողները պահանջում են ինստիտուտի ռեկտորի և ղեկավար կազմի հրաժարականը, քանի որ նրանք մեղադրվում են չարաշահումներ, կոռուպցիոն սխեմա իրականացնելու մեջ:
«Մենք մեր իրավասության սահմաններում փորձելու ենք միջոցներ ձեռնարկել` հասկանալու նախ` ինչ առնչություն է ունեցել ռեկտորը այդ չարաշահումների հետ: Բայց այստեղ շատ լուրջ պատասխանատվության հարց կա: Եթե անգամ ռեկտորը ներգրավված չլինի կոռուպցիոն սխեմաների մեջ, ապա այստեղ միևնույն է կառավարման պատասխանատվության հարց է առաջանում: Ցանկացած ղեկավար պատասխանատու է իր ղեկավարած կառույցում տեղի ունեցած կոռուպցիոն սխեմայի համար»,- ասաց նա: