|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ քաղաքացիների և նրանց նամակների ընդունելության հարցին: Նա նախ հանձնարարեց նախարարներին, պետական մարմինների ղեկավարներին, մարզպետերին, ինչպես նաեւ անկախ պետական մարմիններին ու Երեւանի քաղաքապետի պաշտոնակատարին` յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ կատարել քաղաքացիների ընդունելություն: Իր աշխատակազմին էլ հանձնարարեց վերահասցեագրված դիմումները մանրակրկիտ քննարկել ու ժամանակին արձագանքել քաղաքացիներին:
Վարչապետի խոսքով` մայիսի 8-ից հետո կառավարությանն ուղղված նամակների թիվն աննախադեպ մեծ ծավալների է հասել, և կա խնդիր` նամակների մշակման գործընթացը դարձնել առավել արդյունավետ: «Շատ դեպքերում քաղաքացիների նամակներին, ցավոք, տրվում է ցրողական պատասխան, ստանդարտ պատասխան: Մի քիչ համակարգային խնդիրներ ունենք, բայց պետք է մտածենք այս ոլորտում արդյունավետությունը բարձրացնելու մասին: Պետք է հաղթահարենք այս ցայտնոտը եւ խստագույնս պահպանենք դիմումներին պատասխանելու ժամկետները»,- ասաց Փաշինյանը: