|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հերթական հանձնարարականներին: Առաջին հանձնարարականն ուղղված էր իրավապահ մարմիններին, այն է՝ չխաթարել բիզնեսի զարգացմանը: Նրա խոսքով՝ ՀՀ տնտեսության զարգացման համար մեծ կարևորություն ունի բիզնես միջավայրի բարելավման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, որոնք կապահովի բիզնեսի անխափան ընթացք:
Հաշվի առնելով գործարարության զարգացման և խրախուսմանն ուղղված քայլերի շարունակականությունը` վարչապետը հանձնարարեց ՀՀ իրավական մարմիններին` հանցավորության դեմ պայքարում իրենց իրավասության շրջանակում հայեցողական լիազորություններ իրականացնելիս հնարավորինս խուսափել տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը միջամտելուց, իսկ բիզնես խարխլող կամ այլ վատթարացնող հարկադրական միջոցներ ձեռնարկել միայն ծայրահեղ դեպքերում: