|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Երբ լրագրությունը վեր է ածվում շարքային գրագրության, իսկ չեղածը եղածի տեղ ներկայացնելը՝ մի կտոր հաց (կարելի է ընկալել որպես՝ աշխատավարձ) վաստակելու միջոց, նշանակություն չունի, թե որ դարում ենք ապրում՝ 21-րդ, թե,,,Լրագրողին, առավել ևս՝ լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգ ապրող երկրի լրագրողին, պահանջված է հասկանալ գոնե մի բան՝ ոչ բոլոր դեպքրում է արդարացված ցանկացած գնով կամ միջոցով տեղեկություն (մանավանդ ռազմական բնույթի) հայթայթելու և տարածելու անհրաժեշտությունը: Համոզված չեմ, որ սա պիտի ասեի, բայց չէի կարող չասել,..»,- ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Նշենք, որ այսօր Shamshyan.com-ը տեղեկություն էր հրապարակել /լուրը հետո հեռացվեց կայքից, թե իբր Արցախի Պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը առաջնագծում վիրավորում է ստացվել, ինչը հետո հերքվեց: