|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Քանի դեռ միջազգային հանրությունը հանդուրժում է Ադրբեջանի այս ապակառուցողական կեցվածքը, մենք չենք կարող բացառել նման միջադեպերն ապագայում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Տավուշում հակառակորդի կողմից արձակված կրակոցներին:
«Մեր գործողությունները լավ մշակված են: Առաջին հերթին տեղյակ են պահվում համանախագահ երկրների արտգործնախարարությունները, դեսպանները, համանախագահները, այնուհետև` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, որ հերթական կոպտագույն խախտումն է եղել ադրբեջանական կողմից»,- ասաց Բալայանը:
Նա ցավով արձանագրեց, որ կրակոցները շարունակական բնույթ են կրում, ինչը ուղիղ հետևանք է ադրբեջանական կողմի՝ արդեն 2 տարի շարունակվող ապակառուցողական կեցվածքի, որով նա մերժում է իրականացնել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված և վերահաստատված համաձայնությունները, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի թվաքանակի և կարողությունների ընդլայնման, ինչպես նաև շփման գծում և Հայաստանի հետ սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ: