|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ի՞նչ քայլեր են արվում, որպեսզի շփման գծում զոհեր չունենանք. Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներից մեկը հարց ուղղեց Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանին։ Ի պատասխան` Միրզոյանը նշեց, որ բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները ձեռնարկվում են` սահմանին կայուն իրավիճակ ապահովելու համար։ Նախարարի հավաստմամբ՝ իրավիճակը շփման գծում լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների հսկողության տակ և այդպիսին շարունակելու է մնալ:
«Սակայն, ցավոք, չենք կարող բացառել մարդկային զոհեր, քանի որ դա մեզանից կախված չէ, քանի որ ունենք այնպիսի հակառակորդ, ինչպիսին Ադրբեջանն է։ Հայկական կողմը, բնականաբար, անում է ամեն ինչ՝ մարդկային կորուստները նվազագույնին հասցնելու համար»,- ասաց Միրզոյանը։
Հարցին` արդյո՞ք ազատագրված 7 տարածքների կարգավիճակի վերաբերյալ կան տարաձայնություններ Երևանի և Ստեփանակերտի միջև, նա պատասխանեց, որ Արցախի տարածք կազմող բոլոր հողերն ունեն նույն կարգավիճակը՝ դրանք նրա անբաժան մասն են։