|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ընդհանրապես, նման հայտարարությունը պետության համար խայտառակ երևույթ է. լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով երեկ համացանցում հայտնված` ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությանը:
Հարցին, թե ո՞ւմ ձեռքի գործը կլինի այս ամենը, նա պատասխանեց, որ տարիների ընթացքում նման եղելություններ չեն եղել: «Շատ եմ դժվարանում մտածել այդ ուղղությամբ: Համենայն դեպս, վատ է մեր պետության համար: Չեմ կարծում, որ որևէ մեկը գաղտնալսման այնպիսի գործիքներ ունենա, որ կարողանա երկուսի հեռախոսազանգերը լսել: Այդպես հեշտ գործիքներ չեն, որ յուրաքանչյուրն ունենա և լսի: Առավել ևս` շատ դժբախտություն է մեր պետության համար, երբ մարդիկ հեռախոսով են որոշում, թե հետագա գործողություններն ինչ պետք է անեն: Կարող են հանդիպել և այդ խոսակցությունը խոսել: Ի՞նչ է նշանակում՝ հեռախոսով խոսել, թե ինչ են անելու վաղը, մյուս օրը: Պետության համար վտանգավոր երևույթ է, առավել ևս՝ այսօր մեր ժողովուրդն այն մտքին է, որ ցանկացած հեռախոսազրույց լսողության տակ է գտնվում»,- ասաց Սահակյանը: