|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր լրագրողները ԱԺ նախագահին բազմաթիվ հարցեր ունեին, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու վերաբերյալ:
«Ցանկացած հարց, միայն՝ կոռեկտ»,- նախ նշեց Գալուստ Սահակյանը:
Լրագրողները հարցրեցին` ինչո՞ւ են մինչև հիմա հարգելի համարվել Գագիկ Ծառուկյանի բացակայությունները, և միայն նախագահի ելույթից հետո որոշվեց վերանայել նրա բացակայությունների հարցը:
«Երբ որ արդեն ուսումնասիրությունները կավարտվեն, իսկ թե ի՞նչ հիմքով են ազատելու պատգամավորական մանդատից, դա հանձնարարվել է աշխատակազմին, կներկայացնեն, կզեկուցեն, այնուհետև ես կորոշեմ»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Ճշտող հարցին` արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեությունն է լինելու մանդատից զրկելու հիմքը, թե՞ բացակայությունները, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ձեռնարկատիրական գործունեությունը ԱԺ նախագահը չի կարող բնութագրել, դա նրա լիազորությունների շրջանակում չէ»: Նա նշեց, որ բացակայությունների հարցը «բևեռված չէ» և բոլորին է վերաբերում` բոլոր խմբակցություններին:
Հարցին, թե արդյո՞ք դա քաղաքական հետապնդում չէ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ոչ մի քաղաքական հետապնդման խնդիր գոյություն չունի, պարզապես մենք միշտ փորձել ենք խորհրդարանում այնպիսի վիճակ ստեղծել, որ լարվածություններ չառաջանան, ու համագործակցություն լինի: Բայց դա էլ իր վերջն ու վախճանը պետք է ունենա»: