|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սեպտեմբերի 10-ին Վարշավայում մեկնարկել է ԵԱՀԿ Մարդկային հարթության իրականացման տարեկան հանդիպումը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիության վարչությունից, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերին նվիրված տարածաշրջանային ամենախոշոր միջոցառմանը մասնակցում են ԵԱՀԿ մասնակից և գործընկեր պետությունների, ԵԱՀԿ կառույցների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Ելույթ ունենալով Վարշավայի տարեկան հանդիպման բացման նիստին՝ ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ներկայացուցիչ Վահե Գևորգյանը մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով, որ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները ձևավորել են մարդու իրավունքների, արդյունավետ կառավարման և ժողովրդավարության վերաբերյալ հասարակական կոնսենսուս։
Հակամարտությունների համատեքստում ՀՀ ներկայացուցիչը կարևորվել է ուժի կիրառման բացառումը, խաղաղ երկխոսությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացումը, այդ թվում՝ հակամարտությունից տուժած բնակչության իրավունքների հասցեագրամբ:
Վահե Գևորգյանը մտահոգություն է հայտնել տարեկան հանդիպմանը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցության սահմանափակմանն ուղղված փորձերի կապակցությամբ և կարևորել մարդու իրավունքների ոլորտում իրական երկխոսության կայացումը: