|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վարչապետ Փաշինյանի օգնական Սոֆյա Նավասարդյանի նշանակումը քննարկումների թեմա է դարձել: Նշվում է, թե Նավասարդյանը վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի վարսահարդարն է և նշանակվել է վարչապետի օգնական, որպեսզի առավել հարմար լինի նրան տանել պաշտոնական ճամփորդությունների, որտեղ նա պետք է զբաղվի վարչապետի տիկնոջ վարսերի խնամքով:
Yerkir.am-ը շրջանառվող լուրերի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանից: Նա նշեց, որ Սոֆյա Նավասարդյանը վարչապետի և նրա տիկնոջ ոճաբանն է և շարունակելու է զբաղվել նույն գործով: «Նա զբաղվել և շարունակելու է զբաղվել նույն գործով, ինչ առաջ` այժմ արդեն լինելով վարչապետի օգնական: Ոչինչ չի փոխվել, ուղղակի նա նույն աշխատանքն անելու է օգնականի կարգավիճակով»,- ասաց խոսնակը:
Եղոյանը հավելեց, որ աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ երկրի ղեկավարը ոճաբան է ունենում: