|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ինտերֆաքս»-ն այսօր հայտնել էր, որ ՌԴ-ն իր տարածքում չեղարկել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը:
Yerkir.am-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին. «ՌԴ–ից ՀՀ ոստիկանություն նման գրություն ստացվել է»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նման որոշում կայացվել է Հարությունյանի գործով նյութերի ուսումնասիրությունից հետո: Ըստ աղբյուրի` ՌԴ-ում Հարությունյանին ոչինչ չի սպառնում, սակայն, եթե նա հայտնվի ԱՊՀ երկրներում, նրան կարող են ձերբակալել և արտահանձնել ՀՀ-ին:
Նշենք, որ այս նյութի հրապարակմանը հաջորդեց վարչապետ Փաշինյանի գրառումը, որ բոլոր մարդասպանները պետք է պատժվեն: