|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Փետրվարի 3-ին ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Խորենացի փողոցի խաչմերուկից Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարելու կասկածանքով քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել 1969 թվին ծնված Իսրայել Սարգսյանին: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Ըստ ոստիկանության` Սարգսյանի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Բերետա» տեսակի ատրճանակ, որն ուղարկվել է ոստիկանության փորձագիտական վարչություն: Իսրայել Սարգսյանը ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանը սպանվել է հունվարի 27-ին: Նա քրեական աշխարհում հայտնի Կայարանցի Թևոսիկի հարազատ եղբայրն է: