|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Րոպեներ առաջ Yerkir.am-ը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի եղբորորդին` Էյներ Խաչատրյանը, ծեծի է ենթարկել երկու հոգու:
Ոստիկանության լրատվական բաժնից հաստատեցին մեր տեղեկությունները և հայտնեցին հետևյալը. «Ոստիկանության բաժին տեղեկություն է ստացվել, որ մայիսի 25-ին` ժամը 23-ին, Էյներ Խաչատրյանը ծեծի է ենթարկել Գ.Հ.-ին և Ա.Հ-ին»:
Ներկայումս միջադեպի հանգամանքերը պարզվում են, կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ Yerkir.am-ը գրել էր, որ Էներ Խաչատրյանը իր ընկերների հետ հարբած վիճակում մտել է Գորիսում Կուլակ անունով հայտնի մարդու տուն եւ դաժան ծեծի ենթարկել նրա որդիներին՝ Արթուրին եւ Գոռին: Ըստ մեր աղբյուրի` Կուլակի մեծ որդուն՝ Արթուրին, ծեծել են երկաթե իրերով, Գոռին դանակի հարվածներ են հասցրել: