Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել պարզաբանմամբ. «ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը զորացրված սպաների հետ հանդիպման ժամանակ բնակարանների փոխհատուցման ծրագրի շրջանակներում առաջարկել է հողատարածքների հատկացում, որը լիովին օրենքով սահմանված կարգ է: Առաջարկի իրավականականությունը ծագում է Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին օրենքի 34-րդ հոդվածի պահանջներից: Հոդվածը սահմանում է, որ զինծառայողները ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով:
Առաջարկը ներառում է տիպային հողատարածք կոմունալ մոդելավորմամբ, ինչպես նաև քննարկվում է հողամասի գրանցումը իրականացնել պետության հաշվին: ՀՀ ՊՆ տեղակալի առաջարկությունը բխել է այս օրենսդրական դրույթից և այն որևէ կերպ չի սահմանափակում նրանց բնակարան ստանալու համար հերթում գտնվելը եթե հրաժարվում են տնամերձ հողատարածքից»: