|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, առանց հետագա համագործակցության մասին համաձայնագրի, երկրի բյուջեին մոտ 80 մլրդ ֆունտ` 100 մլրդ դոլարի վնաս կհասցնի: Այդ մասին ասվում է Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդի նամակում, որն ուղղված է խորհրդարանի գանձապահական կոմիտեի նախագահին. հայտնում է ТАСС-ը:
Հիշեցնենք, որ Բրիտանիայում հանրաքվե էր անցկացվել` ԵՄ կազմից դուրս գալու հարցով, և բնակչության մեծամասնությունը քվեարկել էր դուրս գալու օգտին: