|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.48 |
| EUR | ⚊ | € 440.95 |
| RUB | ⚊ | ₽ 4.9443 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Ազգային անվտանգության ծառայությունը վերջին 100 օրում գրանցել է մեծ ձեռքբերումներ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Իմ ղեկավարած կառույցը մեծ ձեռքբերումներ է ունեցել: Այս 100 օրվա ընթացքում պետբյուջե վերականգնված գումարի չափը 8-9 անգամ գերազանցում է ամբողջ 2017 թվականին վերականգնվածի չափը»,- ասաց ԱԱԾ տնօրենը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Վանեցյանը, միաժամանակ, հրաժարվեց անդրադառնալ ԱԱԾ-ի նախկին գործունեությանը և նշեց, որ կարող է խոսել միայն 2018-ի մայիսի 10-ից սկսած գործունեության մասին: «Ես քաղաքական գործիչ չեմ և քաղաքական հայտարարություններ առհասարակ չեմ անում»,- ընդգծեց նա:
Հարցին, թե ինչով է պայմանավորված ԱԱԾ-ի արդյունավետ աշխատանքը՝ Աթուր Վանեցյանը պատասխանեց՝ նոր աշխատանքով, վարչապետի և նոր կառավարության մոտեցումներով: