|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Գերմուշ գյուղի հայկական Սուրբ Աստվածածին պատմական եկեղեցին ոչնչացման եզրին է։
Ըստ Gazete Karinca-ի` մինչև 2013 թվականը որպես գոմ օգտագործվող եկեղեցին ժամանակին ներառվել է Թուրքիայի զարգացման նախարարության կողմից իրականացվող ֆինանսական ծրագրի մեջ, որի շրջանակներում նախատեսվել է պահպանության տակ առնել հայկական պատմական գյուղն ու եկեղեցին, մաքրել և կարգի բերել շրջակայքը։
Եկեղեցու պատերի վիճակը գնալով վատանում են։ Եկեղեցին բազմիցս թիրախավորվել է գանձագողերի կողմից, իսկ տարածքում փորվել են մեծ փոսեր։
Եկեղեցին վերակառուցվել է Հակոբ Արդվիսյանի կողմից։