|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ-ն օրերս հայտարարել է, որ կվերականգնի տնտեսական պատժամիջոցներն Իրանի նկատմամբ, որոնք չեղարկվել էին 2015-ին:
ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին Русарминфо-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա դժվար է կանխատեսել, քանի որ հայտնի չէ՝ ինչ քաղաքականություն կվարեն ՀՀ նոր իշխանությունները։
«Դուք ունեք նոր ղեկավարություն, որն ունի իր պատկերացումներն` ինչպես պետք է ապրի Հայաստանը հետագայում»,- ասել է Սատանովսկին։
Նա նաև հավելել է, որ եթե ՀՀ իշխանությունները հավատան Իրանի հետ առևտրի կրճատման հետևանքով ունեցած կորուստների փոխհատուցման մասին Վաշինգտոնի խոստմանը, ապա կսխալվեն։