|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ դեռ վաղ է խոսել ամերիկյան նոր պատժամիջոցների մասին. հայտնում է Газета.ру-ն:
«Դժվար է խոսել որևէ արձագանքի մասին: Եղել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի հայտարարությունը: Սակայն մենք չենք լսել այդ հարցով նախագահ Թրամփի կամ նրա ներկայացուցիչների հայտարարությունը»,- ասել է նա:
Պեսկովը չի պատասխանել հարցին` հնարավո՞ր է, արդյոք, Ռուսաստանի պատասխանը նոր պատժամիջոցներին:
Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը քննարկում է նոր հակառուսական պատժամիջոցների սահմանման հնարավորությունը` Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու համար: