|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներով ձգտում է հոգեբանական պատերազմ սանձազերծել Իրանի ժողովրդի դեմ. ըստ ԻՌՆԱ-ն՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին՝ անդրադառնալով նոյեմբերի 4-ից Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներին:
Ըստ Alikonline-ի՝ նա նշել է, որ Իրանն այդ առիթով որևէ անհանգստություն չունի և դրանք չեն կարող ազդել Իրանի մեծ ժողովրդի վրա:
«Մենք անհանգստության որևէ պատճառ չունենք։ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից ոչ մեկը չի կարող իրականացվել Իրանի հզոր ժողովրդի դեմ»,- ասել է ԱԳՆ մամլո խոսնակը՝ հստակեցնելով, որ Միացյալ Նահանգները միջազգային բանկերի, ընկերությունների վրա ճնշում գործադրելու համար զանազան միջոցների է դիմել և հսկայական գումարներ ծախսել՝ ստիպելով նրանց` խզել կապերը Իրանի հետ, սակայն բոլոր այդ ջանքերն ապարդյուն են եղել։