|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ Երևանի Արաբկիր վարչական տարածքում ծիրանենիներ են հատվել:
Օգոստոսի 6-ին, ժամը 12.25-ին, Գրիբոյեդովի 1-ին նրբանցքի շենքերից մեկի մի բնակչից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձինք իրենց շենքի մոտ ծառեր են կտրում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 5-ին, ժամը 20.30-ին, 1984 թ. ծնված Էդգար Ա.-ն սղոցով հատել է ըստ իր հայտարարության` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Կոմիտասի պողոտայի թիվ 54/7 հասցեում գտնվող հողամասի թվով 1 և վնասել թվով 8 ծիրանի ծառերը:
Էդգար Ա.-ն ներկայացվել է բաժին, կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն և ներկայացրել սեփականաշնորհման վկայական:
Վնասի չափը պարզվում է, ստուգումները շարունակվում են:
Նախապատրաստվում են նյութեր: