|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ապրիլի 22-ին` ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի մոտից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արարատ Ա.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.30-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 49 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, բռունցքով մի քանի անգամ հարվածել է 1983 թ. ծնված Գևորգ Մ.-ի մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ: Տուժողից ընդունվել է հաղորդում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: