|
Փոխարժեքներ
02 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.96 |
| EUR | ⚊ | € 433.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6804 |
| GBP | ⚊ | £ 497.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Shamshyan.com-ի տեղեկություններով` մարտի 13-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 11։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարաշապատի բաժին է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Գագիկ Հ․-ն և հայտնել է, որ Վաղարշապատ քաղաքի Վազգեն Առաջինի փողոց տներից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով ինքը ունի մարմնական վնասվածք։
Գագիկ Հ․-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին հայտնել է, որ մարտի 13-ին ժամը 11։30-ի սահմաններում նշված հասցեի ավտոտնակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կնոջ՝ Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Անժելա Ք․-ի հայրը՝ Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Տիգրան Ք․-ն, մայրը՝ Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Կարինե Մ․-ն, տատիկը՝ Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Լարիսա Մ․-ն և քրոջ ամուսինը՝ Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Յուրի Գ․-ն ծեծի են ենթարկել իրեն և կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ քերծվածքների և կապտուկների տեսքով։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Տիգրան Ք․-ին, Կարինե Մ․-ին, Լարիսա Մ․-ին և Յուրի Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։