|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանի պետական հեռուստատեսությունը օգոստոսի 5-ին հայտնել է երկրում արժույթի շրջանառության կանոնները հեշտացնելու Թեհրանի ծրագրերի մասին: Այդ քայլը պայմանավորված է ազգային արժույթի կտրուկ անկմանը դիմակայելու մտադրությամբ և ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցներին պատրաստվելու անհրաժեշտությամբ: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Մասնավորապես, Թեհրանը չեղարկում է փոխանակման կետերում ճկուն փոխարժեքներով առձեռն արժույթի վաճառքի արգելքն այնպիսի նպատակների համար, ինչպես արտասահման մեկնելը: Բացի այդ, իշխանությունները մտադիր չեն սահմանափակել արժույթի կամ ոսկու ներկրումն Իրան, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքները և դեղորայքը հնարավոր կլինի ձեռք բերել ամուր արժույթով, որն այդ նպատակներով հասանելի կլինի նվազեցված փոխարժեքով:
Հիշեցնենք, որ Իրանում վերջին օրերին բողոքի ցույցեր էին. մարդիկ բողոքում էին տնտեսական իրավիճակից: