|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր և առաջնորդ Ուսամա բեն Լադենի մայրը` Ալիյա Հանեմը, առաջին անգամ հարցազրույց է տվել բրիտանական The Guardian-ին. գրում է Газета.ру-ն:
Ներկայումս նա ապրում է բեն Լադենի եղբայրների հետ Ձիդդա քաղաքում` Սաուդյան Արաբիայի արևմուտքում:
Սեպտեմբերի 11-ի ողբերգությունից 17 տարի անց Բեն Լադենի ընդտանիքը շարունակում է լինել Սաուդյան Արաբիայի հասարակության ազդեցիկ մասը:
«Իմ կյանքը շատ բարդ է եղել, քանի որ որդիս ինձանից հեռու է եղել: Նա շատ լավ երեխա էր և ինձ շատ էր սիրում»,-մասնավորապես ասել է Ալիյա Հանեմը:
«Նա շատ լավ երեխա էր, քանի դեռ չհանդիպեց մարդկանց, որոնք 20 տարեկանում լվացին նրա ուղեղը: Ես միշտ նրան ասել եմ` հեռու մնալ նրանցից, սակայն նա երբեք չէր խոստովանում`ինչ է անում, քանի որ շատ էր ինձ սիրում»,- պատմել է մայրը:
Բեն Լադենի եղբայրը նշել է, որ մայրն այնքան շատ է սիրել Ուսամային, որ մինչ օրս հրաժարվում է ընդունել նրա մեղքը, դրա փոխարեն նա մեղադրում է շրջապատին: