|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նոր Խարբերդի բնակիչ, 28-ամյա Կորոտկինը և Երևանի բնակիչ, 35-ամյա Պետրոս Մինասյանը մայրաքաղաքի Հալաբյան փողոցի մի բնակարանից գողություն են կատարել: Տեղեկություն կար նաև, որ Մինասյանի վարած մեքենայում ապօրինի զենք է պահվում: Հուլիսի 31-ին, գողության դեպքից րոպեներ անց, երկուսն էլ, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Մաշտոցի բաժին:
Բաժին հրավիրվեց նաև բնակարանատերն ու հաղորդում տվեց:
Ոստիկանության Արաբկիրի և Մաշտոցի բաժինների, նաև տարածքային քննչական բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներ ձեռնարկեցին: Դատարանի որոշմամբ խուզարկվեց Պետրոս Մինասյանի վարած «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենան: Հայտնաբերվեցին և առգրավվեցին մեկ ատրճանակ՝ լիցքավորված յոթ փամփուշտով, նաև՝ տարատեսակ ոսկեգույն զարդեր, կոնյաներ ու վիսկի, արծաթե սպասք, բանալիներ, դռան փական, փական բացելու մետաղյա հարմարանքներ:
Հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաձգաբանական փործաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: