|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ ներկայացրած դատը։
Ըստ DHA-ի՝ Էրդողանը երեք առանձին դատական հայց էր ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ։ Էրդողանի փաստաբան Հյուսեյին Այդընը տեղեկացրել է, որ դատարանը բավարարել է բոլոր երեք հայցերն ու որոշում կայացրել ընդդեմ Քըլըչդարօղլուի՝ ընդառաջելով նախագահ Էրդողանի՝ բարոյական փոխհատուցում ստանալու պահանջին:
Քըլըչդարօղլուն պարտավորվել է 95.000 թուրքական լիրա (մոտ 20.000 դոլար) բարոյական փոխհատուցում վճարել: