|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան էջում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած` գնացքի խոշոր վթարին, որի հետևանքով 24 ուղևոր է զոհվել, իսկ 318-ը՝ վիրավորվել։
Փայլանը վրդովվել է այն բանից, որ տեղի ունեցածի պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի պատրաստվում չեղարկել հուլիսի 9-ին կայանալիք` իր երդման արարողությունը։
«Չորլուում նրանց կողմից քաղաքացիներ են կոտորվել, իսկ մինչև հիմա նրանք շքեղ արարողությունից են խոսում։ Անամոթնե'ր, սրբություն չունեցողնե'ր»,- գրել է պատգամավորը:
Հետագայում Փայլանը ևս մեկ գրառում է արել այդ մասին` ուշադրության արժանացնելով այն փաստը, որ Թուրքիայի իշխանությունները մեկ ամիս առաջ չեղարկել էին Չորլուում տեղի ունենալիք շինարարական աշխատանքները, որոնք պիտի ուղղված լինեին սողանքների կանխարգելմանը: