|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 60-ամյա կնոջ դանակահարությունը. կասկածյալը ձերբակալվել է։
Հունիսի 28-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ Կ.Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու 3 շենքի բնակարաններից մեկում մարդասպանություն է:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բնակարանում վիճաբանություն է տեղի ունեցել ընտանեկան տարաձայնությունների պատճառով, որը շարունակվել է դրսում՝ շենքի մոտ։ Վիճաբանության ժամանակ 41-ամյա տղամարդը դանակահարել կնոջ մորը՝ կրծքավանդակի ձախ հատվածում պատճառելով կտրած-ծակած թափանցող վնասվածք։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում։
41-ամյա տղամարդը հայտնաբերվել է և հուլիսի 4-ին ձերբակալվել՝ կնոջ մորը ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով։
Նախաքննությունը շարունակվում է։