|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քաղաքացի Էլմիրա Ն.-ն 2013 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ հիշյալ օրը` ժամը 16:45-ին, իր նախկին փեսա Կարեն Ն.-ն, վերջինիս եղբայրը և նրանց հայրը փողոցից իրեն և դեռահաս թոռնիկներին բռնի ուժով նստեցրել են ավտոմեքենան, տարել Հրազդան քաղաք, որտեղ իրեն խաբեությամբ իջեցրել են ավտոմեքենայից և հեռացել՝ իրենց հետ տանելով թոռնիկներին:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է, իսկ որոշման օրինականությունը ստուգվել Կոտայքի մարզի դատախազության դատախազի կողմից:
Հետագայում քրեական գործով կայացված որոշումը վերացվել է և գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է: