|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Լոռու մարզի դատախազությունը նույն մարզի դատարան է ուղարկել ընտանեկան բռնության վերաբերյալ հերթական քրեական գործերից մեկը:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Գ. Ք-ն այս տարվա ապրիլի ապրիլի 4-ի երեկոյան վիճաբանել է կնոջ հետ, ծեծի է ենթարկել նրան և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Իսկ հաջորդ օրը, ժամը 22:40-ի սահմաններում, վիճաբանել է զոքանչի հետ, ծեծի է ենթարկել նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի (ծեծ) հատկանիշներով և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: