|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայում ամուսինը խեղդել է կնոջը, որի հետ երկու ամիս առաջ էր ամուսնացել, և դին պատել նավթալինով, որպեսզի չհոտի:
Ըստ Demokrathaber-ի՝ ոստիկաններն այժմ փնտրում են Սեդաթ Այդընին, ով սպանությունից հետո գրություն է թողել, թե կնոջը սպանել է խանդի պատճառով և պատրաստվում է շուտով հանձնվել ոստիկանությանը:
Տեղեկությունների համաձայն՝ Զեհրա Այդընից երկու օր շարունակ լուր չստանալով՝ մտերիմները դիմել են ոստիկանություն: Երեկ բարեկամները կարողացել են կոտրել տան դուռն ու մտնել տուն, որտեղ գտել են Զեհրայի դին՝ նավթալինով պատված:
Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: