|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հուլիսի 4-ին, ժամը 19:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քրիստափորի փողոցում տուն է այրվում:
Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ այրվում է տներից մեկի տանիքը՝ մոտ 150 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:03-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: