|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Դեկտեմբերի 4-ին` ժամը 21.05-ին ,ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Առաքելյան փողոցի թիվ 66 շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն , երկու ավտոսանդուղք և երեք մարտական հաշվարկ: Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻՆ ՓԾ պատասխանատու ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Ա.Պետրոսյանը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ծխապատ գոտուց դուրս բերել Ա. Ռ.-ին (ծնվ. 1991 թ.), որին շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.09-ին, մարվել` 22.13-ին: Պարզվել է, որ այրվել է թիվ 22 բնակարանի փակ պատշգամբը, հյուրասենյակի ու խոհանոցի պատուհանները` մասամբ (ընդհանուր մոտ 20 քմ):