|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեկ` ժամը 13.34-ին ահազանգ է ստավել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տիգրան Մեծ փողոցի թիվ 46 շենքի 37 բնակարանում:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվականը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ապա փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.50-ին, մարվել` 14.01-ին:
Այրվել են Մարուսյա Եղիազարյանի բնակարանի միջանցքը և խոհանոցը` գույքով: Հրդեհի հետևանքով 1935 թվականին ծնված Մ.Եղիազարյանը ծխահարվել է: Նա շտապօգնության աշխատակիցների կողմից ստացել է բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից: