|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երկարատև քննարկումներից հետո կառավարության այսօրվա նիստում ընդունվեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված` վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից: Խոսքը 13,3 միլիարդ դրամի համաներման մասին է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարկ համարեց շեշտել, որ խոսքը չի վերաբերում մինչև 2017 թվականի բոլոր վարչական խախտումներին: «Մեր քաղաքականությունը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս, ուստի ուզում եմ հստակ արձանագրել, որ մեր քաղաքականությունն այն չէ, որ բոլորն ազատվում են բոլոր տուգանքներից, և ով ինչպես ցանկանում է, մեքենան կարող է վարել, քավ լիցի, դրա մասին խոսք լինել չի կարող: Խոսքը նրա մասին է, որ մինչ այս իրականացվող քաղաքականությունն ուներ ֆիսկալ նշանակություն, և մարդկանց տուգանելու խնդիր էր դրված»,- ասաց նա` հավելելով, որ կառավարության նպատակն այն է, որ պետության հասցված վնասը` ամեն կոպեկը, փոխհատուցվի, վերականգնվի:
Որոշումն ընդունվեց: