|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Պարսկահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի խախտված իրավունքները պետք է վերականգնվեն». նշված է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման մեջ:
Այսօր դատավոր Արմեն Բեկթաշյանը հրապարակեց Ս. Քոչարյանի գործը վերանայելու վերաբերյալ որոշումը, համաձայն որի՝ մասնակի բավարարվեց Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռեւազյանի բողոքը: Դատարանը պարտավորեցրեց գլխավոր դատախազությանը՝ վերականգնել Սողոմոն Քոչարյանի խախտված իրավունքները:
Հիշեցնենք, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն Սողոմոն Քոչարյանի գործը լուսաբանելու ընթացքում հայտանաբերել է տեղեկություններ այն մասին, որ գործով դատավարության ժամանակ մեղադրանքը պաշտպանող դատախազ Ժիրայր Խառատյանը խոստովանել է, որ համաձայն չի եղել մեղադրանքի հետ, և որ առաջադրված մեղադրանքը եղել է քաղաքական ճնշման ազդեցությամբ:
Նշենք, որ 1995 թվականի դեկտեմբերի 1-ին Սողոմոն Քոչարյանը դատապարտվել է մահապատժի: Սակայն 2003 թվականի օգոստոսի 1-ի` ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հրամանագրով նրան ներում է շնորհվել` մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Նոր երևան եկած հանգամանքի հիմքով մեղադրական ակտը վերանայելու դիմում է գրվել գլխավոր դատախազություն, սակայն դատախազությունից այս տարվա մայիսի 31-ին մերժում է եղել: