|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունիսի 20-ին, ժամը 16:25-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Բյուրեղավան-Արզնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Հ-2 ավտոճանապարհի Բյուրեղավան-Արզնի հատվածի 3-րդ կմ-ին՝ երթևեկելի հատվածում:
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են քարերը (մոտ 0,3 խմ)։