|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 5-ին, ժամը 10:01-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ տանող ճանապարհահատվածի սկզբնամասում թափվել են մոտ 3 խմ քարեր։
Փրկարարները «Վայքի» ՃՇՇ-ի աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ․ ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի երթևեկելի:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: