|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Հրանտ Մաթևոսյանի որդին՝ կինոռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը, նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական:
Yerkir.am-ի հետ զրույցում Մաթևոսյանը նշեց, որ մշակույթի ոլորտում անելիքները հսկայական են, քանի որ մշակույթ և կառավարություն, պետություն և մշակույթ փոխհարաբերությունների և կառավարության սկզբունքները պետք է մշակվեն: «Սրա մեթոդաբանությունը տակավին մշակման փուլում է: Ինֆորմացիան պետք է ամբողջությամբ կուտակվի, որպեսզի հնարավոր լինի հասկանալ իրավիճակը, այն հավուր պատշաճի գնահատել և առաջ գնալ: Մեծ ռեսուրսներ և ժամանակ պահանջող գործընթաց է այս ամենը: Հույս ունեմ, որ ի զորու կլինեմ: Պետք է հաշվի առնել, որ այն, ինչ ժառանգություն է մնացել, թերի է կամ ոչ ճիշտ հաշվարկված, շարունակում է իր ընթացքը»,- ասաց Մաթևոսյանը:
Նա նշեց նաև, որ այժմ երկու գործառույթ ունեն՝ չկասեցնել ընթացող պրոցեսը, նպաստել լավագույնին, բայց նաև վերանայել որոշ անհաջող, սխալ հաշվարկված նախագծեր: «Պարտավորությունները, որ մշակույթի ոլորտի առջև նախարարությունը ստանձնել է, իրենց էական, մեծ մասով դեռևս կան, և պարտավորությունների հիմամբ պետք է վերանայում տեղի ունենա: Այսինքն՝ հսկայական ծավալի աշխատանք է՝ արագ տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում»,- նշեց Մաթևոսյանը: