|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր մեկնարկել են միասնական քննությունները «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներից:
Yerkir.am-ի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանն ասաց, որ, ընդհանուր առմամբ, քննություն է հանձնում 701 դիմորդ: « «Աշխարհագրություն» առարկայի քննությանը կմասնակցի 125, «Ընդհանուր պատմություն» առարկայի քննությանը՝ 34, «Կենսաբանություն» առարկայի քննությանը՝ 542 դիմորդ: Մարզերում և Երևանում տեղակայվել են 12 քննական կենտրոններ»,- ասաց Պարսամյանը:
Նա հիշեցրեց նաև, որ քննությունների արդյունքները պարզ կլինեն 5 օր հետո:
Նշենք, որ հաջորդ քննությունը տեղի կունենա հունիսի 12-ին՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից: